Կնիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Կնիք, կլոր, սև, կշռաքարի տեսքով, իրանի վերին մասում պահպանվել է միջանցիկ անցքով ունկը: Կնիքի երկա րատև օգտագործման հետևանքով պատկերները վատ են պահպանվել : Գլանաձև մակերեսին պատկերված է զոհաբերության տեսարան: Գահավորակին նստած է բարձրաստիճան քուրմը կամ իշխանավորը աջ ձեռքը բարձ րացրած, թիկունքի կողմում պատկերված է կենաց ծառ, դիմացը զոհասեղանի վրա դրված է լուսնաձև կտրտված հաց,կողքին՝ նմանատիպ սեղանին, կենաց ծառ: Այս սեղանի մոտ ձեռքը բարձրացրած ծնկաչոք մի այլ անձնա վորություն է պատկերված: Կնիքի ստորին նիստի վրա փորագրված է ձի, մեջքին կենաց ծառ: Ամբողջական: Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս դամբարան 21 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 -7 դար Նյութը՝  Գիշերաքար Երկարություն (սմ)՝  2 Տրամագիծ (սմ)՝  1 Հայտնաբերման ժամանակը՝  1991թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  416 Բաժնեհաշվառանիշ՝  156/287