Կնիք-մատանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Օղակաձև հիմնամասով և վերնամասով: Հիմնամասը վերնամասին միանալու հատվածում՝ փոքր-ինչ լայն: Երկու կողմից լայնացող մասում ունի փորագիր զարդանախշեր: Վերնամասը՝ ութանկյունաձև, բնական քարից: Վերնամասին՝ արձանագրություն. ‹‹Ք Ի Ծ Ռ / ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ/ ՄԱՂԱՔ››: Արձանագրության ներքևում՝ փորագրված խաչ՝ բուսանախշերով հարդարված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Նյութը՝  արծաթ, ապակի Քաշ (գր)՝  1.3 Լայնություն (սմ)՝  1.6 Երկարություն (սմ)՝  վերն.՝ 1.8 Բարձրություն (սմ)՝  0.4 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5720/24 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-627