Կնոջ արձանիկ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև ներկված արձանիկն ամրացված է կլորավուն բարձր պատվանդանին: Կինը կանգնած է ուղիղ, ձիգ հասակով, ձեռքերը՝ փորից քիչ ներքև: Կինը կիսամերկ է, հագուստը ծածկում է կոնքամասից մինչև ծնկները: Կրծքամասը զարդարված է մանյակով, որը ուսերի վրա միանում է ականջներից իջնող երկար զարդերին: Դեմքն ունի հանգիստ արտահայտություն, շուրթերը հաստ են, քիթը՝ տափակ, ճակատն ու այտերը՝ քիչ ուռուցիկ: Բազուկների և դաստակների վրա կան ապարանջաններ հիշեցնող փորագրազարդեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70-ական թթ. Նյութը՝  փայտ Բարձրություն (սմ)՝  31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/9 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11