Կոթող-հուշանվեր Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանրաքանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վարպետը Խաչատրյանին պատկերել է 120 երաժիշտներից բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ ղեկավարելիս: Նվագախմբի ետևում պատկերված է Արարատը: Համայնապատկերի վերին հատվածում կա գրություն. «Մեծագույն կոմպոզիտոր, թանկագին Արամ Իլյիչ Խաչատրյանին՝ հայ ժողովրդի կողմից»: Այս բոլորը տեղավորված է ոսպնյակի տակ տեղադրված կես բրնձի հատիկի վրա: Օբելիսկը կոնուսաձև է, վրան կա փորագրություն. «70», ստորին հատվածում՝ դափնու ճյուղ և գրություն. «Հայաստանի ֆիլհարմոնիայի կողմից»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. Նյութը՝  Եղնջաքար, մարմար, բրինձ Բարձրություն (սմ)՝  18,5սմ Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  532 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-270