Կոլա Բրունյոն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  COLAS BREUGNON Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ ստվարաթուղթ, դեղնավուն: Վերևի մասում հեղինակի անուն,ազգանունն է: Կենտրոնում՝ սև, թավ տառերով գրքի վերնագիրն է: Ավելի ներքև՝ կլոր սև շրջանակի մեջ, աղջկա կիսադեմ է: Ներքևում՝ հրատարակչության անվանումը, հասցեն: Ֆորզացը դատարկ է: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է, շրջերեսին նույն հեղինակի տարբեր հրատարակչությունների կողմից լույս ընծայած գրքերի ցանկն է: Տիտղոսաթերթին հեղինակի 1918թ. գրված նախաբանն է: Հետևի ֆորզացը համր է, դեղնավուն: Հետևի շապիկին նույն հեղինակի գրքերի ցանկն է: Հեղինակ՝  Ռոլան Ռոմեն Էջ՝  327 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Չափս՝  12x19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6485