Կոլտնտեսականի տան տեսքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է կոլտնտեսականի տան սենյակի մի հատվածը: Սենյակի կենտրոնում սեղան է դրված, որի շուրջ մի կին է նստած, գլխաշորով գլուխը փաթաթած և կար է անում: Երկու կողմից պատերի տակ փայտե թախտեր են, որոնցից աջ կողմինի վրա կա անկողին: Դիմացի պատի տակ փոքր սպասքապահարան է, որի վրա դրված են Ի.Ստալինի և Կ.Վորոշիլովի նկարները և ձմեռ պապիկի պատկերով տիկնիկ: Պատերին կուսակցական և կառավարական ականավոր գործիչների նկարներ են, պլակատներ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գյոզալդարա /Մարտունու շրջան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17.9 Բարձրություն (սմ)՝  11.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2026/10բ Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-21