«Կոմունիզմի ուղիով» N6

«Կոմունիզմի ուղիով» N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ» խորագրի տակ հոդվածագիրն անդրադառնում է Վիգեն Խեչումյանի «Գիրք մաքառման» ժողովածուում ներկայացված ծախսարար Սարգսի կերպարին, ով զբաղվում էր տարբեր տեղերից ձեռք բերած ձեռագրերի հավաքմամբ: Իր ջանքերով նա հարստացրել է Էջմիածնի Մատենադարանը, որտեղ աշխատում էր: Բացի ձեռագրերից Սարգիսը խնամքով պահել է Չարենցի «Երկերի ժողովածու»-ի 2 հատորները՝ հրատարակված Մոսկվայում, 1922-ին: Այդ թանկագին մասունքները նա հանձնել է Չարենցի տուն-թանգարանին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով հանճարի հիշատակին, նրա ծննդյան 80-ամյակի առթիվ: Սարգիս Պետրոսյանը Չարենցի երկհատորյակը հանձնել է թանգարանին 1978-ին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2117 568 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5147