Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կապույտի, կանաչի, դեղինի, նարնջագույնի նուրբ երանգներով ֆոնի վրա պատկերված է միջին տարիքի տղամարդ ¾ դիրքով դեպի աջ թեքված: Մազերի և դեմքի դեղին գույնը կապտամոխրագույն է: Ունի լայն ճակատ, դեմքին տխուր արտահայտություն տվող հոնքեր և խոշոր աչքեր, կարճ քիթ՝ քթարմատի մոտ կնճռոտված, ռունգերի մոտից իջնող երկու խորը կնճիռներ, բաց վարդագույն բերան, կլոր կզակ: Դեմքի օվալը քառանկյունաձև է, դիմագծերը՝ վերևից ներքև սեղմված: Հագին մուգ կապույտ վզով և բազմապիսի երկրաչափական պատկերներով բլուզ է՝ հիմնականում կապույտի և կանաչի երանգներով: Հեղինակը հագուստի վրա որպես սպիտակ գույն թողել է գրունտը /հիմնաներկ/: Շրջերեսին, կենտրոնում, կարմիր ներկով՝ Երուանդ Քոչար, դրանից ցած, երեկրորդ տողով ՝ 1975: Դրանից ցած՝ սև տուշով՝ "Портрет композитора Ал. Арутюняна" Ներքևի ձախ անկյունում՝ Ерванд Кочар 1975 Холст - масло 64 x 44: Ենթաշրջանակի վերևում, ԽՍՀՄ Նկարիչների միության տնօրինության գրառումները և պիտակը՝ ջնջված: Ներքևի աջ անկյունում կապտաշագանակագույնով՝ 1976 Երուանդ Քոչար: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  64 x 54,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 782 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 29