«Կոմսոմոլեց» N6

«Կոմսոմոլեց» N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Կոմսոմոլեց» N6 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Կ 80-լետիյու Եգիշե Չարենցա» խորագրի տակ Ղանալանյանն անդրադառնում է Չարենցի վաղ շրջանի ստեղծագործությանը, առանձնացնում «Դանթեական առասպել. պոեմը, ուր Չարենցը հանդես է գալիս որպես հարազատ ժողովրդի՝ 1915թ. ողբերգության ականատես: Մեջբերում է հատվածներ պոեմից, որը բողոք է մարդկությանը հասցրած սարսափների դեմ: Նույն էջում Պետական Գրականության թանգարանի ավագ գիտաշխատող Յու.Իվանովը հայտնում է, որ Չարենցի Iառաջին գիրքը, որը հրատարակվել է Մոսկվայում ռուսերենով 1926-ին, դա «Երկիր Նաիրի» վեպն է: Թանգարանի ֆոնդում պահպանվում է գիրքը՝ հեղինակի մակագրությունով: Տիտղոսաթերթին Չարենցի ընծայագիրն է Մ.Գորկուն, 1928թ. հուլիսի 25-ին: Այդ օրը Երեւան է եկել Գորկին եւ Կոմունարների այգում կայացած միտինգի ժամանակ հանդիպել է Չարենցին, ով էլ «Երկիր Նաիրի»-ն նվիրել է ռուս գրողին՝ «Դոռոգոմու Մակսիմու Գորկոմու. Ե.Չարենց 25/VII-28գ. Էրիվան»: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2140 596 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5183