Կոտորակի կաղապար

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Զինագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև երկարավուն, տափակ սալիկ է, չորս անկյուններում ունի կլորավուն փոքրիկ ելուստներ: Մի ծայրը գոգավոր լայն բերան ունի, որտեղից լցվել է հալոցքը: Սալիկի մակերեսին ՝ երկու շարքով, տասներկու կլոր փոսիկներ (յուրաքանչյուր շարքում վեց) են արված: Սալիկի վրա ամրացված է մկրատաձև ամրակը՝ կաղապարի վերևի մասը սեղմելու համար: Վարպետ՝  Հակոբ Չիֆթալարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ Երկարություն (սմ)՝  Մկրատ՝ 14, սալիկ՝ 7 Նվիրատու՝  Մկրտիչ Հակոբի Չիֆթալարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/1299 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554