Կորզան

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի թելքաշ տախտակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տափօղակ է, որի դիմերեսին՝ կենտրոնում բացված շրջանի մեջ՝ ընդհանուր մակերեսից քիչ ներքև հագցված է կենտրոնում նեղ անցքով ներդիր: Ունի չափագրում՝ «022»: Դարձերեսին՝ կենտրոնում, կա ձագարաձև փոսիկ: Բարձրություն (սմ)՝  0.5 Նյութը՝  լատուն, տեխնիկական ալմաստ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. կես Տրամագիծ (սմ)՝  2.7 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8357/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-623