Կորսուր՝ պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Սուր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դաստապանից և շեղբից: Դաստապանը կազմված է՝ աղեղնակից, գոտեկապից, գլխիկից և բռնատեղիից, որ գլխամասում թեքված է դեպի սայրը: Շեղբը՝ միասայր, երկու կողմից մեկական ակոսով: Ակոսները՝ գեղազարդված բուսական, երկրաչափական և հերալդիկ պատկերներով: Շեղբի մի կողմում՝ Օսմանյան կայսրության դրոշի լուսինը և աստղը: Շեղբի բութ հատվածում՝ դաստապանին, լատինատառ արձանագրություն. ‹‹H. MIGURDITCHIAN››: Մետաղյա պատյանը վերնամասում ունի գոտեկապ, ետնամասում՝ ամրակ, ծայրակալին՝ լեզվակ: Գոտեկապի աջ կողմում՝ շարժական օղակ է: Լայնություն (սմ)՝  շեղբի՝ 2 Երկարություն (սմ)՝  86 Նյութը՝  պողպատ, պղինձ, արույր, փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8229/17ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-839