Կուժ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Ջրաման Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գլանաձև իրանը դեպի հատակ քիչ լայնացած է,ունի դուրս բացված եզրագծով հատակ:Քիչ վերևում կա ելուստ:Վզամասը կոնաձև է,արտահայտիչ,անկյունավոր կանթ-բռնիչով միացած է իրանին:Միացման մասում եռանկյունիների մեջ խաղողանախշն է,եղևնանախշնը:Բռնիչի տափակ մասը լայն եռակոսով ու խաչգծերով է:Կա զույգ ամրակապ:Շուրթը հաստ է,հատակամասը քիչ նորոգված:Կարմրավում է,ամբողջական: Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ.վերջ Տրամագիծ (սմ)՝  բեր.՝5 հատ՝ 26.5 Բարձրություն (սմ)՝  57.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3484 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2450