Հ. Հակոբյան, Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հ. Հակոբյան, Բանաստեղծություններ Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մեծադիր կտավ է, գորշ կազմով, վերջինս տեղ-տեղ խունացել է: Բանաստեղծի անունը գրված է կարմիր գույնով և ձեռագրատիպ: Մեջտեղի մասում ծխացող ծխնելույզների թիկունքում ծագող արևի տեսարանով գործարանի պատկերն է: Կազմի ներսի կողմերին գործարանային առօրյայի պատկերն է՝ ձուլող և դարբնող բանվորների մկանուտ կեցվածքները, որոնց վրա մատիտով արված է հետևյալ մակագրությունը՝ Անուշավան Ղարիբյան, նվիրում եմ որպես հիշատակ Պարույր Ղազարյանին 1942 թ. հոկտեմբերի 13-ին: Թերթերի մի մասը կապակարից դուրս է եկել՝ շատ գործածվելու պատճառով: Շատ տողեր ընդգծված են կարմիր թանաքով: «Վ. Ի. Լենինին»՝ բանաստեղծությամբ բացվող էջի արանքում պահպանվել է «Սովետական Հայաստանի» 1953 թ-ի մայիսի 12-ի համարը, որի առաջին մասում զետեղված է պրոֆեսոր Չերյոմնիի «Վ. Իլ. Լենինի « Պետություն և էվոլյուցիա » հանճարեղ աշխատությունը»» հատվածը: Հեղինակ՝  Հ. Հակոբյան Նյութը՝  թուղթ Էջ՝  298 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  6