Հագուստ բեմական (Արշակ II-ի կոստյումը «Արշակ II» օպերայից)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հագուստ բեմական՝ կարված բալագույն թավշյա կտորից: Առաջամասի կենտրոնում և փեշի վրա ոսկեգույն ներկով «հավերժության» վարդյակներ են դաջված: Թավշյա լայն գոտու կենտրոնում փակցված է ոսկեգույն ներկած առյուծի դիմակ: Կրել է ՍՍՀՄ ժողովրդական դերասան Ավագ Պետրոսյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Նյութը՝  Թավիշ, բամբակ Երկարություն (սմ)՝  100 սմ Թևի երկարություն (սմ)՝  66 սմ Ուսագլխի լայնություն (սմ)՝  54 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3195-1