Հագուստի ասեղնագործ մաս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա կաթնագույն կտորի ուղղանկյունաձև պատառիկ է, որի լայն եզրի երկայնքով, երկու կողմից թելքաշ է արված: Կտորի երկայնքով շեղանկյունաձև չորս շրջանակներ են արված , որոնց մեջ լիցք-հարթակար տեխնիկայով ասեղնագործված են խոշոր շեղանկյուններ, վերջիններս կազմված են եռանկյունիներից ու փոքրիկ շեղանկյուն պատկերներից: Սրանց արանքներում ընկած բաց տարածությունը ևս լցված է փոքրիկ շեղանկյուններով: Լայնություն (սմ)՝  4 Երկարություն (սմ)՝  12 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/57 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085