Հագուստի ասեղնագործ մաս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մետաքսյա կաթնագույն ուղղանկյունաձև կտորից: Երկու նեղ եզրերը կտրված են, երկար կողմերից մեկը ծալված է, մյուսը՝ կարված: Կարված կողմի երկայնքով թելքաշ տեխնիկայով ասեղնագործված են չորս հատ աստիճանաձև կողմերով, ոճավորված եռանկյունաձև պատկերներ, որոնց մեջ լիցք տեխնիկայով արված են խաչաձև և երկրաչափական պատկերներ: Այս եռանկյունաձև հորինվածքների վերևում պատկերված են աստիճանաբար վեր բարձրացող և իջնող նեղ ուղղանկյունաձև սյուների շարքեր: Լայնություն (սմ)՝  9.5 Երկարություն (սմ)՝  35.9 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/257 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085