Հագուստի թև

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է կապտավուն մետաքսյա ուղղանկյունաձև կտորից: Հակառակ կողմը պաստառված է մետաքսյա սպիտակ և նրան կցված ցանցկեն կտորներով: Կտորի ստորին հատվածում արծաթաթելով ասեղնագործված է ուղղանկյունաձև զարդագոտի, որի դաշտը լցված է արմավենի հիշեցնող փոքրիկ հորինվածքներով: Եզրին ամրացրած են օղակներ, որի միջով անցնում է բարակ քուղ: Ուղղանկյունից վերև լցված է ոճավորված խոշոր բուսանախշերի արծաթաթել ու մետաքսաթել ասեղնագործ պատկերներով: Թևի վերին եզրն ունի խաչապատկերներով ու տերևանախշերով հարդարված զարդագոտի: Լայնություն (սմ)՝  24 Երկարություն (սմ)՝  29 Նյութը՝  մետաքս, բամբակ, արծաթաթել, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դար Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/214 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085