Հագուստի թև

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Բնօրինակի անվանում՝  Հագուստի թև /2 հատ/ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հագուստի թևերը ` գլանաձև են, եզրում նեղ, դեպի վեր լայնացող: Կարված են մանր ու մեծ ծաղկանախշ հյուսվածքով դարչնականաչավուն մետաքսյա կտորից, աստառապատված սպիտակ բամբակյա կտորով: Բերաններին կարված է ոսկեթել ու շագանակագույն մետաքսաթել ժապավեն: Բերաններից մի փոքր վեր, դեպի եզր, բացվածք է արված, որի վրա ամրացված են մետաղյա օղակներ: Թևերից մեկի օղակներով անցկացված է շագանակագույն մետաքսյա թել-քուղ` կապելու համար: XX դարի առաջին կես Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  33 Նյութը՝  մետաքս, բամբակ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/90