Հագուստի կրծքամաս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մետաքսյա սպիտակ ուղղանկյունաձև կտորից: Կենտրոնում և վերին երկու անկյուններում թելքաշով արված աստղաձև հորինվածքներ են, որոնց մեջ ութաթև կտորից աստղեր են: Կենտրոնի աստղաձև հորինվածքը առնված է քնար հիշեցնող թելքաշ զարդագոտու մեջ: Վարպետ՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  32 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/260 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085