Համազասպ Նոհրատյանի թոռնուհին` Նինան իր մայրիկի` Հայկանուշի հետ

Համազասպ Նոհրատյանի թոռնուհին` Նինան իր մայրիկի` Հայկանուշի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սև ֆոնով (մանր գնդիկավոր) լուսանկարում մայր ու աղջիկ են: Մայրը` Հայկանուշը նստած է սպիտակ զգեստով, աղջիկը` Նինան կանգնած է` երկար ալիքանման մազերով, ցանցագծավոր զգեստով: Աջ ձեռքը հպված է մայրիկի ձեռքերին: Լուսանկարի վերնամասը եվ ներքևի եզրը պատռված են, առկա են փոքր անցքեր: Վերին ձախ անկյունը կտրված է: Դարձերեսի եզրին գորշ մոխրագույն ստվարաթղթի պատառիկներ են կպած: Ձախ կողմում կապույտ թանաքով (խունացած) գրված է. «Նկարվեցինք . 928թ. Լենինականում»:Աջում` ՉՏԹ կնիքն է: Համազասպ Նոհրատյանը բնորդ է ծառայել Չարենցին` «Երկիր Նաիրի» պոեմանման վեպում Մազ ութի Համոյի կերպարը ստեղծելու համար: Եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, դաշնակցական գործիչ, «Լույս» ընկերության կառավարիչ, 1919-20թթ. Կարսի քաղաքագլուխ, 1914-ին Նավթարդյունաբերության ընկերության ներկայացուցիչը Կարսում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7987 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7987