Հայ գիրքը և տպագրության արվեստը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմն ամբողջական, կոշտ, եզրով՝ արմատին և կազմին քաշված շապիկի դարչնագույն, կավճապատ թուղթ: Կազմը ձևավորված է նախշազարդ դաջվածքներով: Կազմի կենտրոնում,կլորավուն, եզրավոր քառանկյուն, մուգ թանաքագույն մակերեսին դարչնագույն տառերով տպված են գրքի վերնագիրը, հեղինակի ազգանունը, հրատարակության տեղը և թիվը: Անվանաթերթը կրկնակի՝ աջ էջին գրքի մատենագիտական տվյալները հայերեն /վերնագիրը կարմիր, թավ տառերով/, ձախին՝ ռուսերեն /վերնագիրը կարմիր/: Ֆորզացը դատարկ, սպիտակ: Բացված անվանաթերթի շրջերեսին՝ հեղինակի ընծայագիրը: Հեղինակ՝  Գարեգին Լևոնյան Էջ՝  256 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Չափս՝  15,3x21,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3387