Հայ տպագիր գրքի պատմության ցուցահանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ուղեցույց Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, երկնագույն: Առջևի կազմի վերին մասում սպիտակ, մուգ կապույտ, կամարաձև ձարդանախշ կա: Մուգ կապույտ և ոսկեգույն գլխատառերով հայերենով և ռուսերենով գրված է գրքի անվանումը: Կազմի ստորին մասում կապույտ հորիզոնական զարդանախշ կա: Կողը համր է: Հետևի կազմի կենտրոնում նույնպես կապույտ զարդանախշ կա: Նախանվանաթերթին ճարտարապետական կառույցի նկար է: Անվանաթերթին գրքի տվյալներն են՝ հայերեն ու ռուսերեն: Գիրքն ուղեկցվում է թեմատիկ աղյուսակներով: Կազմող՝  Ա. Բաբայան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Էջ՝  112 Տպարան՝  ՀՍՍՌ ԳԱ տպարան Չափս՝  12,9x17,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3095