Հայաստան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Հայաստանին բնորոշ բնանկար: Առաջին պլանում՝ ժայռոտ, մեծ աղբյուր, որի մոտ՝ չորս կանացի ‎‎ֆիգուր, երկուսը՝ կուժերն ուսերին, մյուս երկուսը ջուր են լցնում երրորդ կուժի մեջ: Այդ տեսարանի աջ կողմից ձգվում է եզների մի շարան՝ երկու գյուղացիներով, մեկը՝ առջևից, մյուսը՝ ետևից: Ձախ կողմում ՝ մի մեծ գյուղ՝ եկեղեցիով: Աջից՝ ավելի հեռու՝ փոքր գյուղ: Երկրորդ պլանում՝ սարալանջ՝ ձախ կողմում ծառերով, աջում՝ վարած դաշտերով: Մեջտեղում, սարալանջի վրա, երևում են գյուղեր:Ավելի հեռվում՝ սարեր. ձախից՝ Արագածը, աջից նկարը վերջանում է Արարատի երկու գագաթներով: Աջից ներքևում՝ Մարտիրոս Սարյան 1955 դեպի ձախ անկյունը՝ մատիտով՝ Армения Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան /1880-1972/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955 Նյութը՝  Թուղթ, գուաշ, տուշ, ջրաներկ Չափս՝  29,7 х 41,7 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ- 231/ Գր-102