«Հայկազյան բառարան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բառարան Բնօրինակի անվանում՝  «Նոր բառագիրք Հայկազեան լեզուի» հատոր երկրորդ, Հ-Ֆ Թանգարան՝  Օրբելի եղբայրների տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հնատիպ բառարան «Նոր բառագիրք Հայկազեան լեզուի»վերնագրով, որն այլ կերպ կոչվում է «Հայկազյան բառարան»:Հայ հին մատենագրության ՝ իր ժամանակին հայտնի ձեռագիր ու տպագիր հուշարձանների լիակատար բառագանձն ամփոփող, իր դարաշրջանի համար գիտական ամենաբարձր մակարդակով կազմված բառարանն է, որը տարիներ շարունակ եղել է հայագիտությամբ զբաղվողների ուղեցույցը: Ունի բառահոդվածների բազմակողմանի մշակվածություն՝ բառարանագրական նմուշներով, իմաստների հստակ բացատրություններով, հագեցված է տեքստային օրինակներով, դարձվածաբանությամբ։ Հեղինակ՝  Ավգերեան Մկրտիչ, Ավետիքյան Գաբրիել, Սիվրմէլեան Խաչատուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1837թ. Էջ՝  1067 Լայնություն (սմ)՝  22,5 Երկարություն (սմ)՝  30,5 Բարձրություն (սմ)՝  7 Տպարան՝  Վենետիկի <<Սբ. Ղազար>> տպարան Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ , կաշի, մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՕԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1606/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՕԸ-118/2