Հայկական խաչքարեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Շապիկով է: Ալբոմի կազմը ոսկեգույն բրոնզով ներկված կտորից է: Մինչև 31 էջը տեքստային է, որին հաջորդում են 213 սև-սպիտակ և գունավոր խաչքարերի լուսանկարներ /լուսանկարները՝ Մանուկ Ալեմյանի/: Տպագրվել է Տ.Տ. Վազգեն Ա-ի՝ Վեհափառ և Սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, հրամանով և արդեամբ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան: 1-ին էջին կա Հայաստանի ճարտարապետների միության կողմից գրված շնորհակալական տեքստը՝ հղված Ե. Քոչարին, ՍՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման արժանանալու առթիվ /հայերեն, սև և կարմիր տուշ/: Շապիկը դեֆորմացիաներով, մանր պատռվածքներով և ծալծլվածությամբ: Ալբոմը՝ անվնաս է: Հեղինակ՝  Լ. Ազարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 Չափս՝  32,7 x 22,3 Էջ՝  31 + 213 պատկեր Տպարան՝  <<Էրեբունի>> հրատարակչություն Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, կտոր Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 397 Բաժնեհաշվառանիշ՝  Փ.Ֆ. - 53