Հայոց գրականության քրեստոմատիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց գրականության քրեստոմատիա Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակվել է 1930-ական թվականներին, ճշգրիտ թվականը պարզ չէ, որովհետև սկզբի ու վերջին էջերը պակասում են: Կազմը շատ գործածությունից մաշվել է: Կազմը զանազան թղթերից ներսից սոսնձված է ամրության համար «Ստալինյան կոլխոզ» թերթով, որի վրա կան գրություններ կապույտ մատիտով՝ Ավետիք Խուդոյան: Առաջին տպագրական էջը 7-րդն է, որը Ալ. Շիրվանզադեի «Նամուս» ստեղծագործության մասին գրաքննադատական հոդվածի առաջաբանից է : Քրեստոմատիայում տեղ են գտել Ալ. Շիրվանզադեի, Իսահակյանի, Նար-Դոսի, Դեմիրճյանի, Մուրադ Պետրոսյանի, Հ. Հակոբյանի, Ա. Աբելյանի, Շուշանիկ Կուրղինյանի, Զարյանի, Չարենցի և այլոց ստեղծագործությունները: Ցանկի վերջին էջը նույնպես պակասում է, որը ամրացնելու նպատակով սոսնձված է «Ստալինյան կոլխոզ» թերթով, որի վրա կա թանաքագիր մակագրություն՝Ավետիք Խուդոյան Նյութը՝  թուղթ Էջ՝  702 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930թ. Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Չափս՝  18 *27.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1