«Հայոց լեզուն եւ գրանությունը դպրոցում» N6

«Հայոց լեզուն եւ գրանությունը դպրոցում» N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն կազմով, կազմին այբուբենի տառերի պատվերներ: «Ընթերցողը հարց է բարձրացնում» բաժնում Խաչիկ Բատիկյանի «Բայական անդամի լրացումների մի կարեւոր հարցի մասին» հոդվածն է: Խոսվում է պարագաների մասին, (տարբերակելով բուն պարագաները ու պարագայական խնդիրները) թե որ տեսակը ինչ խոսքի մասով եւ ինչպես է արտահայտվում: Իբրեւ դերբայով արտահայտված պարագա, հեղինակը մեջբերում է Ե.Չարենցի ստեղծագործություններից տողեր: Օր.«Այրեն պիտի խելագարված, պիտի պարեն հրդեհներում»...: Դերբայական դարձվածով օրինակ. «Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած, արեւ է երգել...» (Միսաք Մեծարենցին):Երբեմն բառակապակցություններում դերբայը զեղչվում է: Օր. ,Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին...» (Ե.Չարենց): Բացակայում է «բռնած» դերբայը: Անվանաթերթին եւ կազմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1348 256 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2665