Հայրենիքի առավոտը

Հայրենիքի առավոտը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայրենիքի առաւօտը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յակոբ Տէր - Յարութիւնեան. Հայրենիքի առաւօտը. Վէպ. Առաջին հատոր. - Թիֆլիս, 1914, տպարան «Հերմէս», Գրաֆսկայա 6: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում մանուշակագույն թանաքով ընծայագիր՝ «Յարգելի Արտաւազդ Թումանեանին անկեղծ նուէր Յակոբ Տէր - Յարութիւնեանից. 9/XII 1914. Թիֆլիս»: Տիտղոսաթերթին հաջորդող էջի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին ֆորզացիրն՝ կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և մաշված են, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Տեր - Հարությունյան Հ. Էջ՝  109 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/239-1