«Հայրենիքի ձայն»   N 6 «Պոեզիան նրա էությունն էր»

«Հայրենիքի ձայն» N 6 «Պոեզիան նրա էությունն էր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝Լևոն Զաքարյան 1-2-րդ էջերում՝ «Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը Երևանում»: «Հեղափոխության զինվորն ու երգիչը» խորագրի տակ ներկայացված են ՀԿԿ 1-ին քարտուղար Կ.Դեմիրճյանի, Հայաստանի գրողների միութ. վարչութ. 1-ին քարտուղար Վ. Պետրոսյանի ելույթները: Հաջորդում է «Չարենցի դասերը» (Համամիութենական գիտաժողով Երևանում): 3-րդ էջում Գ.Իսրաելյանըհաղորդում է Չարենցավանում Չարենցի հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողության մասին: Հուշասրահի առջեվ դրված է բանաստեղծի հուշարձանը հեղ. Արա Շիրազ: Ներկայացնում է հուշասրահի ընդգրկումը: Հաջորդում է Մ. Դուդինի հոդվածը Չարենցի մեծության մասին, նշելով , որ քաղաքացիականությունը, պոեզիային նրա՝ հոգու բնական սուրբ նվիրվածությունը նրա էությունն էին, նրա ՝՝ երգի շունչը: 4-րդ էջում «Հյուր եղան ուսանողների մոտ» մասնակցող միութենականհանրապետ.-ի գրողների մասին:Կից՝ Սեյրանոուհի Գեղամյանի հոդվածն է՝ «Հրաշալի համագործակցություն»՝ Չարենց-Կոջոյան-Սարյան: 5-րդ էջում Ժակ Գոշերոնի «Համապարփակ ընդգրկումի բանաստեղծը» հոդվածն է ՝ Չարենցի մասին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Մ.Դուդին Նյութը՝  թոուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2147 661 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5249