Հաշվիչ հաշվապահական

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Հաշվիչ հաշվապահական /1950-ական թթ./ , ուղղանկյուն փայտե կմախքով, որի նեղ կողմերից մեկը մյուսից քիչ բարձր է, իսկ ներսի կողմից ուռուցիկ ձևով, լայնքով ամրացված են 12 երկաթյա ձողեր, որոնցից յուրաքանչյուրի վրա հագցված են 10-ական կլորավուն, մեջտեղները անցքով փայտե հատիկներ, իսկ նեղ կողմի 4-րդ ձողի վրա կա 4 հատիկ: Փայտե հատիկները դեղնավուն են, իսկ մեջտեղի 5-րդ և 6-րդ հատիկները՝ սև: Փայտե կմախքի լայն կողմից հաշված 2-րդ և 5-րդ ձողերի վրա սև գույնի են նաև 1-ին հատիկները: Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  ք. Հրազդան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նյութը՝  Փայտ, երկաթ Լայնություն (սմ)՝  27սմ Երկարություն (սմ)՝  45սմ Բարձրություն (սմ)՝  6սմ, 4սմ Նվիրատու՝  Ա.Գալստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1604 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 351