Հասմիկ Չարենցի «Սիրո սահմանը» գրքի շնորհանդեսը Ե. Չարենցի տուն-թանգարանում

Հասմիկ Չարենցի «Սիրո սահմանը» գրքի շնորհանդեսը Ե. Չարենցի տուն-թանգարանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքն ընդգրկում է 24բանաստեղծություն /հայերեն, անգլերեն/, նկարները` Արմինե Պետրոսյան, խմբագիր` Լեւոն Անանյան: Շատ հարցերի պատասխանն է որոնում հեղինակը ներկա եւ անցյալ պատմություններում, իրական եւ անիրական արքաների մեջ` հակադրելով սիրո վեհ զգացումը նախանձն ու ատելությունը եւ քաղաքական խարդավանքը: Տեսաժապավենի օպերատորն է Վահան Կարապետյանը: Գրքի շնորհանդեսին ներկա էր ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանը, շատ մտավորականներ, ազգականներ եւ այլք: Բացման խոսք` ՉՏԹ տնօրեն Լ. Հակոբյան, գնահատանքի խոսքեր` ակադեմիկոս Սերգեյ Սարինյան, ՀՀ մշակույթի եւ երիտ. հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյան, բանասերներ` Դավիթ Հովհաննես եւ Ռուզան Ասատրյան: Նաիրի Գասպարյանը կարդում էՀասմիկ Չարենցի բանաստեղծություններից, երգ է նվիրում Հասիկ Չարենցին: Իր բանաստեղծություններից` «Անտիգոնե» եւ «ժաննա դ`Արկ»` կարդում է Հասմիկ Չարենցը, այնուհետեւ` խոսք` հյուրերին: Նյութը՝  տեսաժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, Չարենցի տուն-թանգարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2004, մայիս 19 Չափս՝  120 րոպե Նվիրատու՝  Հասմիկ Չարենց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 7520