«Հատընտիր» (Չափածո)

«Հատընտիր» (Չափածո)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Անվանաթերթին կապույտ թանաքով. «Եղիշե Չարենցի տուն-թանգարանին՝ Էդվարդ Ջրբաշյանից նրա կյանքի եւ անմահության առաջին հարյուրամյակի օրը. Էդ.Ջրբաշյան 13 մարտի 1997թ.» ընծայագիրն է: Մետաղե կազմին քանդակած է պարմանի՝ Հավերժական կրակը ձեռքին վեր պարզած՝ արեւի հենքին: Զարդաքանդակներով կազմի դիմերեսին ռուսերեն «Չարենց» է դրոշմած, կողին եւ վերջում՝ հայերեն «Եղիշե Չարենց» եւ «Ես իմ անուշ Հայաստենի արեւահամ բառն եմ սիրում»: Հատորում ընդգրկված են բանաստեղծի ստեղծագործական ճանապարհի բոլոր փուլերը: Առաջին բաժնում էպիկական ժանրի հատընտիր էջերից են, երկրորդում՝ քնարերգության էջերից՝ ըստ բանաստեղծի կազմած շարքերի: Գիրքը հրատարակվել է Չարենցի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Անվանաթերթի դարձերեսին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  մետաղադրոշմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 632 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7108