Հարդարանքի սեղան-պահարան (трюмо)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Հայելի Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանին պատկանող Հարդարման սեղան-պահարանը (трюмо) ննջասենյակի կահույքի հավաքածուից է: Այն միափեղկ է, բաց շագանակագույն երանգով, ունի հայելի և երկու փոքրիկ պահարաններ (тумбочка): Պահարանի փայտյա մասը ներկված է ընկուզենու գույնով և ծածկված է սպիրտային լաքով: Երկու փոքրիկ պահարանների կափարիչները դիմացի հատվածում ունեն կլորավուն տեսք, ներքևի հատվածում ձևավոր են, իսկ հետևի հատվածը ծածկված է հասարակ տախտակաթերթով: Փոքրիկ պահարանները ներքևի մասում ունեն դուռ, իսկ վերևում՝ երկու բռնակներով դարակներ: Բռնակները դեղին գույնի պլաստիկից են և ունեն ծաղկի թերթիկի տեսք: Պահարաններն ամրացված են մետաղյա կոճակներով և կանգնած են չորս ոտքերի վրա: Բոլոր չորս ոտքերը կլորավուն են, կոնաձև: Ոտքերի վերնամասում կան թերթիկի տեսք ունեցող նախշեր: Միացված են իրար փայտե տախտակով: Պահարանի մեջտեղում կա փոքրիկ պահարան՝ բաղկացած երկու դարակներից: Դարակներն ունեն դեղին գույնի պլաստիկից բռնակներ, որոնք կիսակոտրված են: Պահարանները կանգնած են չորս ոտքերի վրա, որոնք կլորավուն տեսք ունեն: Հայելու շրջանակի վերին ծայրերը կլորավուն են: Հայելին ամրացված է մեխով: Լայնություն (սմ)՝  Պահարան՝ 37 Երկարություն (սմ)՝  Պահարան՝ 123, Հայելի` 54,5 Նյութը՝  Փայտ, ներկված է ընկույզի գույնով, լաքապատված, ունի հայելի Արտադրողի անվանումը՝  Ռիգայի կահույքի արտադրամաս, սերիական արտադրություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռիգա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Բարձրություն (սմ)՝  Պահարան՝ 46, Հայելի՝ 138 Հաստություն (սմ)՝  Հայելի` 0,4 Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  121 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 107