Հարվածայինի գրքույկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ մոխրագույն գրքույկ է, որի վրա կապույտ ուղղանկյուն շրջանակի մեջ առնված հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է՝ «Հարվածայինի գրքույկ/Книжка ударника» և այլն: Ներսում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով՝ ձախ փեղկին Ստալինի խոսքն է գրված, աջ փեղկին՝ գրքույկի համարը՝ N3, ուս տարին 1938/39, շրջանը՝ Սիսիան և այլն: Պատկանել է 1922թ. ծնված Վոլոդյա Խաչատրյանին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՍՍՀՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մոմլաթ Լայնություն (սմ)՝  8.9 Բարձրություն (սմ)՝  11.3 Նվիրատու՝  Վոլոդյա Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6139/3 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-182