Հարցաքննության արձանագրություն` Ալեքսանդր Ստեփանի Բակունցի

Հարցաքննության արձանագրություն` Ալեքսանդր Ստեփանի Բակունցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Արձանագրության մեջ նշված առաջին հարցն է` «Հայ մտավորականության որ շերտերի հետ էր կապված ինչպես Ձեր խումբը, այնպես և Դուք: Որոշակի ո՞ւմ հետ և ինչպիսի՞ աշխատանք եք Դուք կատարել նրանց մեջ»: Իր պատասխաններում Բակունցը նշել է, որ ազգայնամոլական գաղափարներով ներշնչված հայ մտավորականությունը պայքարել է կուսակցության ազգային քաղաքականության դեմ: Նշել, որ իրենց շրջանակի առաջատարներն էին Դերենիկ Սեմիրճյանը, Վահան Թոթովենցը, Ազատ Մարտիկյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը: Այս անձանց հետ իրենց զրույցներում, որոնք վերաբերում էին կուսակցական կյանքի հարցերին, չէին հասնում լիակատար անկեղծության: Հարցաքննել են Մուղդուսին եվ Մալկովը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7238 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7238