Հարցաքննության արձանագրություն Ակսել (Ալեքսանդր) Ստեփանի Բակունց - գրող

Հարցաքննության արձանագրություն Ակսել (Ալեքսանդր) Ստեփանի Բակունց - գրող

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ակսել Բակունց (Ալեքսանդր Թևոսյան) - 1899-1937-Ամենավտանգավոր, ամենապայծառ, «Արցունքի պես ջինջ» գրող: Արձանագրության առաջին հարցին, որ նա եղել է ՀԳ հակախորհրդային, նացիոնալիստական խմբի ղեկավարներից մեկը և դրամում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է: Իր պատասխանում նա հաստատում է, որ խումբը ղեկավարել են Ն. Ստեփանյանը, Վ. Ալազանը, Վ. Նորենցը, Գ. Վանանդեցին: 1933-ից հետո խումբը դուրս է եկել գրական - ստեղծագործական խմբի շրջանակներից և վերաճել հակախորհրդային քաղաքական խմբի` զգալով, տեսնելով 1930-33թթ. Հայաստանում առաջացած տնտեսական դժվարությունները: Նշել է, որ իր նացիոնալիստական սխալները ինքը բացահայտել է իր մի քանի բանավոր և գրավոր ելույթներում: Խմբի հակախորհրդային պրակտիկ գործունեության մասին խոստացել է տալ լրացուցիչ ցուցմունք: Հարցաքննել են ՆԳԺԿ մայոր Ստեպանովը եվ Մուղդուսին: Հաստատել է լեյտենանտ Մոսյանը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7233 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7233