«Հերոսի հարսանիքը» պոեմի վերնագիրը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Պոեմ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրած է մի տողանի թղթի մեջտեղին մոտ, երկու տողի վրա. «Հերոսի հարսանի...»: Թղթի քայքայման պատճառով պակասում է «քը» բառամասը: Ստեղծագործությունը հողի տակ թաղված մնալուց խիստ քայքայվել է, պակասում են էջեր, բառեր, բառամասեր, ինչպես նաեւ թերթերի եզրերից, մեջտեղից: Մեզ է հասել ավարտուն գործի կմախքը միայն: Առաջին անգամ հրատարակել է Արփենիկ Չարենցը («Սովետական գրականություն» 1971, թիվ 7): Նյութը՝  թուղթ, ձեռագիր, թանաք՝ կապույտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937թ. Չափս՝  16,5սմx20,8սմ, 18,2սմx21սմ Էջ՝  1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1919 47 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4692