Հյուսիսափայլ: Օրագիր ընդհանուր ազգային լուսավորության և դաստիարակության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսաթերթ Բնօրինակի անվանում՝  Հյուսիսափայլ: Օրագիր ընդհանուր ազգային լուսաւորութեան եւ դաստիարակութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր Ստեփան Նազարեան. Օրագիր ընդհանուր ազգային լուսավորութեան եւ դաստիարակութեան. Չորրորդ տարեգնածք , տարեթիւ 1861, երկրորդ վեցամեակ. - Մոսկվա, 1861: Կազմը կոշտ է, մամլաթղթե՝ սև գույնի, մատնեքավոր մակերեսով: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը կաշվից է, վրան դրոշմված է տարեթիվը՝ 1861, և համարների թիվը՝ 7-12: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև էջ 187-ի ներքևի լուսանցքում և վերջին ֆորզացի դարձերեսին: Կազմերեսները խունացած են, եզրերը և կռնակի հատվածը ՝մաշված, որոշ էջերին կան ջրահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր: Էջ՝  II, 502 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1861 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  23,3 Կազմող՝  Խմբագիր` Ստեփան Նազարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1032-4