Հնդկական աստվածուհի /վեց ձեռք ունեցող/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կրոնական Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Օվալաձեւ պատվանդանին նստած կնոջ ֆիգուր՝ վեց ձեռքով: Գլխին՝ բարձր, եռանկյունաձեւ ակնախույր: Խոշոր ականջօղեր ունի, մանյակ: Ձեռքերին եւ ոտքերին՝ ապարանջաններ: Ծնկամասում ծալված աջ ոտքը առաջ մեկնած, ձախը՝ ծալապատիկ դիրքով: Վեց ձեռքերից մեկը բաց ափով ներքեւ ձգած: Մյուս ձեռքերի մեջ տարբեր առարկաներ՝ գիրք, ծաղկեպսակ, վարդարան, փղեր քշելու կեռ, բրգաձեւ առարկա: Աստվածուհու ճակատին փորագրված է միստիկական երրորդ աչքը, որը հոգեւոր տեսողության խորհրդանիշն է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարավերջ, 20-րդ դարասկիզբ Նյութը՝  Բրոնզ /փառապատ/ Երկարություն (սմ)՝  14,2 Բարձրություն (սմ)՝  16,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10408