Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/կրոնական
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Քառակուսի և քառաստիճան պատվանդանին կանգնած տղամարդու ֆիգուր՝ հասակով, աջ ձեռքը իջեցրած, ձախը՝ կիսածալած, բոկոտն, գլխին՝ ուսերին իջնող և ուսագլուխներով ձգվող մասերով թագ: Մերկ իրանը գոտևորված է նեղլիկ և լայն շղթաներից ու երկու վեցաթերթ վարդյակներից կազմված զարդարանքով: Գոտկատեղից ներքև, սեղմած ոտքերը պատած փեշի կենտրոնում երկար գոտի՝ դրանից աջ և ձախ ձգվող քառաշարք կոր շերտերով՝ վահանիկներով: Դաստակներին և արմունկներից քիչ վեր՝ զուգադիր ապարանջաններ: Հանդերձանքի և պատվանդանի մակերեսին՝ փորագիր գծանախշեր: Կերպարը ունի խոշոր ականջներ, երրորդ աչք /պայծառ տեսողության նշան/, առնական և ռազմատենչ, սա ենթադրում է, որ կերպարը հնդուիստական աստվածություններից մեկն է, սակայն ձեռքերի մեջ ժամանակին եղած առարկաների բացակայությունը թույլ չի տալիս ճիշտ ենթադրություն անել:
Հեղինակ՝ Հայտնի չէՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18 - 19-րդ դդ.Նյութը՝ ԲրոնզՉափս՝ պատվանդանը՝ 9x9 սմԲարձրություն (սմ)՝ 27,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 10433