Հոդված «Աշխարհահռչակ երաժիշտ-խմբավար Արամ Խաչատրյանը Ամերիկայի մեջ»՝ «Զարթոնք» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում խոսվում է 1968թ-ի հունվարի 15-ին ընտանիքի հետ Ա.Խաչատրյանի Նյու-Յորք ժամանելու, ամերիկյան ռադիոյով և մամուլով այդ տեղեկությունը տարածելու, ՄԱԿ-ում Ու Տանի մոտ նրանց ընդունելության, մամլո ասուլիսի, Հայկական բարեգործական ընկերությունում նրանց պատվին ընդունելության, Վաշինգտոնում, Նյու-Յորքում, Ինդիանապոլիսում, Դետրոյթում, Հարթֆորդում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում կոմպոզիտորի հեղինակային համերգների հսկայական հաջողության մասին: Տեքստը հայերեն է: Հեղինակ՝  Ա. Փոլադյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեյրութ (Լիբանան) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. 3 մարտի թերթ՝  1 Նվիրատու՝  Ա. Փոլադյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1252 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-626