հոդված «Արփենիկ Չարենցի հիշատակին»թիվ 4, էջ`6

հոդված «Արփենիկ Չարենցի հիշատակին»թիվ 4, էջ`6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հոդված Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը Արփենիկ Չարենցի` Չարենցի ավագ դստեր մահվան կապակցությամբ է: Հոդվածում մեջբերվում է Արփենիկի «Մանկատուն» գրքույկից հատված: Արփենիկ Չարենցը ծնվել է 1932թ. հուլիսի 25-ին Երեւանում: Հինգ տարեկան հասակում զրկվել է ծնողներից: Մանկությունը անցկացրել է մանկատներում: Կրթությունը ստացել է Քանաքեռի մանկատան յոթնամյա դպրոցում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ողջ կյանքը նվիրել է հոր ժառանգության ուսումնասիրությանը: Գրել եւ հրատարակել է մի շարք հոդվածներ, գրքեր` նվիրված Ե. Չարենցի ժառանգության առանձին հարցերի: 2007-ին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Հեղինակ՝  Մարգո Ղուկասյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7850