Հոդվածներ Արամ Խաչատրյանի մահվան կապակցությամբ «Լրաբեր» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթում տպագրված է ՍՍՀՄ և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական կոմիտեների, Գերագույն խորհրդի նախագահությունների, Մինիստրների խորհրդի հաղորդագրությունները կոմպոզիտոր Ա.Խաչատրյանի մահվան մասին: Գ.Ադարյանի «Հայ մարդն՝ հանճար» վերնագրով հոդվածում խոսվում է 1973թ-ի սեպտեմբերին Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանում կայացած հեղինակի և կոմպոզիտորի հանդիպման, նրանց անկեղծ ու սրտաբաց զրույցի մասին: Խոսվում է նաև հայ ժողովրդի հռչակավոր կոմպոզիտորի անմահության մասին, ում գեղեցիկ երաժշտությունը, ոգեշնչված ժողովրդական մեղեդիներով, հավերժ կհնչի աշխարհի բոլոր մասերում: Թերթում տպագրված է նաև Ամերիկայում բնակվող նկարչուհի Վավա Խաչատրյանի ելույթը՝ կոմպոզիտորի 1968 թվականին ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում, որտեղ խոսվում է արտասահմանում բնակվող հայերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորի հանդեպ ունեցած մեծ սիրո և հպարտության զգացման մասին: Թերթը հայերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու-Յորք (ԱՄՆ) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. 27 մայիսի Նվիրատու՝  Վ. Շարամբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  957 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-538