Հոդվածներ «Նվիրված Արամ Խաչատրյանին» և «Հոբելյանական համերգ»՝ «Սովետական Հայաստան» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին հոդվածում խոսվում է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի ճեմասրահում բացված ցուցահանդեսի մասին՝ նվիրված Ա.Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին, որն ընդգրկել էր նրա կյանքի և ստեղծագործական գործունեության բոլոր ժամանակահատվածները: Երկրորդ հոդվածում խոսվում է հոբելյանական հեղինակային երեկոյի մասին՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակին, որը կայացել է 1973թ-ի դեկտեմբերի 20-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Ա.Խաչատրյանի ստեղծագործական ուղու մասին խոսել է դոկտոր-պրոֆեսոր Գ.Տիգրանովը, որից հետո տեղի է ունեցել համերգ հեղինակի և Բորիս Խայկինի ղեկավարությամբ: Նյութը՝  2 կտրտուկ թերթից, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974թ. 22 դեկտեմբերի Նվիրատու՝  Աղազադյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1076 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-554