Հուշատետր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Տետր Թանգարան՝  Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի բռնադատվածների ցուցակ (1920-1939-1949 թթ) 24 էջանոց, կանաչ կազմով տետր, որում տեղ են գտել Եղիշե Ղազարյանի հիշողությունները Բռնակոթ գյուղի բռնադատվածների մասին և ցանկը, նաև Ռ. Ասատրյանի և Սիսակ Ղազարյանի հիշողությունները:Հիշողությունները զբաղեցնում են տետրի 21 էջը, որից 16 էջը գրված է կապույտ, իսկ 5 էջը՝ սև գրիչով: Կազմին մակագրված է ,, Այս տետրը նվիրում եմ Սիսիանի պատմության թանգարանին հիշողություններով ու սիրով: 14 հոկտեմբերի 2010թ.: Եղիշե Սիսակի Ղազարյան,,: Հեղինակ՝  Եղիշե Սիսակի Ղազարյան թերթ՝  12 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1883/2