Հուշեր «Անմոռաց հանդիպում»

Հուշեր «Անմոռաց հանդիպում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հուշագրություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նոթագրության մեջ հուշագիրը ներկայացնում է Չարենցի եվ իր ծանոթությունը` 1936թ. հոկտեմբերի 1-ին: Աստղիկ Խանոյանը այդ ժամանակ աշխատել է Երեվանի թիվ 26 մանկապարտեզում` որպես հայկական խմբի դաստիարակչուհի : Աշնանային մի գեղեցիկ օր մանկապարտեզի վարիչը Չարենցին ներկայացնում է Խանոյանին` Չարենցի ավագ դստերը` Արփենիկին մանկապարտեզ ընդունելու նպատակով: չարենցի պնդմամբ` հայկական խմբում : Խանոյանը նկարագրում է Արփիկի համար անհոգ երջանկության մեկ ամիսը, նրա սերն ու հարգանքը դեպի ուշադիր դաստիարակը: Հանգամանք, որ ծնողական խանդ է առաջացնում դստերը անսահման, կաթոգին սիրող չարենցի հոգում : մեջբերումէ Չարենցի խոսքը «Դուք կախարդի պես խլել եք մեզնից իմ Արփենիկին, գիշերը երազում ձեր անունն է տալիս,...իսկ մեզ էլ երբեք չի մոտենում »: վերջում թվագրում եվ ստորագրում : Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Աստղիկ Խանիկյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2280 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ5512