Հուսիկ Օհանջանյանի կիսանդրին, 1952, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կիսանդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու դիմաքանդակ՝ քանդակված մինչև կրծքավանդակը՝ ուսերի մասնակի հատվածով: Գլուխը 3/4-ով դեպի աջ թեքված: Լայն ճակատով, խոշոր աչքերը երիզող հոնքերով, ուղիղ, կանոնավոր քթով՝ լայն ռունգերով, բարակ շուրթերով՝ անկյունները ցած, ցցուն այտոսկրերով, կլոր կզակով, ռունգերից աջ և ձախ իջնող ընդգծված կնճիռնեռ, համաչափ ականջներով: Զինվորական համազգեստով, տարբերանշանները՝ օձիքին, ձախ կրծքինշքանշան: Կարճ կտրած մազերով, պիլոտկայով՝ կենտրոնում՝ աստղ: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Նյութը՝  Գիպս բրոնզափառ երանգավորումով Չափս՝  58,5 x 29 x 20 Նվիրատու՝  Լիպարիտ Հուսիկի Օհանջանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5171 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 21