«Հրազդան» N 85  «Ե.Չարենցի տուն-թանգարանի ցուցահանդեսը Չարենցավանում »

«Հրազդան» N 85 «Ե.Չարենցի տուն-թանգարանի ցուցահանդեսը Չարենցավանում »

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում տեղեկացվում է , որ Չարենցավանի կուլտուրայի տան Չարենցի տուն-թանգարանի դիրեկցիան բաց է արել մեծ գրողին նվիրված ցուցահանդես: Տեղի է ունեցել քաղաքի աշխատավորության հանդիպում տուն-թանգարանի աշխատողների հետ: Թանգարանի դիրեկտոր Ն. Բաղդասարյանը պատմել է այն աշխաատանքների մասին, որոնք տարվում են աշխատակիցների կոմից Չարենցի ձեռագրերի , գրքերի հայտնաբերման եվ օրինական տիրոջը՝ ժողովրդին հասցնելու ուղղոթյամբ: Առանց հուզմունքի հնարավոր չի եղել չարենցի ավագ դստեր ՝ Արփենիկի հուշերը հոր մասին, որոնք օգնում են հասկանալ բանաստեղծի մեծությունը նաեվ որպես մարդու, ընտանիքի հոր: Հուշերով հանդես է եկել նաեվ Ալ.Սպենիդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, կոպոզիտոր Ծովակ համբարձումյանը : Շնորհակալական խոսք է ասել ՀԿԿ շրջկոմի քարտուղար Ն. Սարդարյանը: Քասովետի գործկոմի նախագահ Վ. Ավետիսյանը հայտնել է , որ չարենցավանում կստեղծվի տուն-թանգարանի մասնաճյուղը : 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1952 442 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4831