Հրավիրատոմս՝ Նինա Մակարովայի (Արամ Խաչատրյանի կինը) հեղինակային երեկոյի. Համամիութենական կոմպոզիտորների տան համերգային դահլիճ, Մոսկվա, 2 դեկտեմբերի, 1967 թ.:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հրավիրատոմս Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծրագրում. «Երազներ»՝ «Զոյա» օպերայից, չորս էտյուդ դաշնամուրի համար, հատվածներ «Զոյա» օպերայից, հատվածներ Գարսիա Լորկայի «Մարիաննա Պինեդա» ներկայացման երաժշտությունից, երկու պիես թավջութակի և դաշնամուրի համար և այլ ստեղծագործություններ: Կատարողներ՝ Վիվեյա Գրոմովա, Նինա Պոստավնիչևա, Բորիս Դոբրին, Եվգենի Ալտման, Վիկտոր Պիկայզեն, Վերա Դուլովա և այլն: Ներածական խոսք՝ երաժշտագետ Ռաիսա Գլեզերի: Տեքստը՝ ռուսերեն: Առաջին էջում Նինա Մակարովայի դիմանկարն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967 թ. Չափս՝  8,5 սմ x 12,9 սմ թերթ՝  3 Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կ. Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  235 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-76